Հետաքրքիր փաստել Ճապոնիայի մասին
1. Ճապոնիայում տարեկան շուրջ 1500 երկրաշարժ է գրանցվում: 2. Ճապոնիայում 50.000-ից ավելի մարդ հատել է 100 տարեկանի սահմանը: 3. Այս երկրում ընտանի կենդանիների թիվն ավելի մեծ է, քան երեխաների: 4. Ճապոնիայում բջջային հեռախոսների ավելի քանի 90 տոկոսը ջրակայուն է, քանի որ մարդիկ այն գործածում են նաև բաղնիքում: 5. Ճապոնիայում աշխատակիցներին պարգևատրում են քնելու համար, քանի որ կարծում են՝ դա տքնաջան աշխատանքի հետևանք է: 6.Սև կատուն այս երկրում հաջողության խորհրդանիշ է: 7. Ճապոնիայում փողոցները անվանումներ չունեն: 8. Ճապոներենում «ներողություն» բառն ունի ավելի քան 20 տարբերակ: 9. «Կարաոկե» բառը ճապոներենից է, որ բառացի նշանակում է «դատարկ նվագախումբ»: 10. Ճապոնական Տոյոտա ընկերությունն աշխարհում երրորդն է մեքենաներ արտադրելու թվաքանակով: 11. Ճապոնական հոքուն ամենակարճ չափածոի տեսակն է աշխարհում. այն բաղկացած է ընդամենը երեք տողից: