Сообщения

Сообщения за март, 2018

Հետաքրքիր փաստել Ճապոնիայի մասին

1. Ճապոնիայում տարեկան շուրջ 1500 երկրաշարժ է գրանցվում: 2. Ճապոնիայում 50.000-ից ավելի մարդ հատել է 100 տարեկանի սահմանը: 3. Այս երկրում ընտանի կենդանիների թիվն ավելի մեծ է, քան երեխաների: 4. Ճապոնիայում բջջային հեռախոսների ավելի քանի 90 տոկոսը ջրակայուն է, քանի որ մարդիկ այն գործածում են նաև բաղնիքում: 5. Ճապոնիայում աշխատակիցներին պարգևատրում են քնելու համար, քանի որ կարծում են՝ դա տքնաջան աշխատանքի հետևանք է: 6.Սև կատուն այս երկրում հաջողության խորհրդանիշ է: 7. Ճապոնիայում փողոցները անվանումներ չունեն: 8. Ճապոներենում «ներողություն» բառն ունի ավելի քան 20 տարբերակ: 9. «Կարաոկե» բառը ճապոներենից է, որ բառացի նշանակում է «դատարկ նվագախումբ»: 10. Ճապոնական Տոյոտա ընկերությունն աշխարհում երրորդն է մեքենաներ արտադրելու թվաքանակով: 11. Ճապոնական հոքուն ամենակարճ չափածոի տեսակն է աշխարհում. այն բաղկացած է ընդամենը երեք տողից:

Գործնական քերականություն

1.Նշված աշխատություններից ո՞րը չի պատկանում հայ անվանի լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի գրչին. Հայերէն Գաւառական Բառարան » ( 1913 ) «Հայերէն Արմատական Բառարան»  (1926-1935) «Հայոց անձնանունների բառարան»  (1942-1962) «Բառգիրք հայկազեան լեզուի»  (1749-69) « Եւրոպական փոխառեալ  բառ եր  հայերէնի մէջ » (1951) «Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների» (1952): 2. Թավ գրված տրված բառերը  գրի՛ր համապատասխան շրջասույթների դիմաց։ Ռազմիկ, սկյուռ, կարտոֆիլ, գրել (շարադրել), մեծ փողատեր, մահվան ժամը հասնել, բանաստեղծ, կաշառակերություն․ անտառի քաղցրասեր —  սկյուռ Ապոլոնի որդի — բանաստեղծ Արեսի զինվորյալ —  Ռազմիկ  բանջարեղենի արքա — կարտոֆիլ գաբրիելյան փողը հնչեցնել —  մահվան ժամը հասնել  ի գիր հանել — գրել Մամոնայի պաշտոնյա —  մեծ փողատեր  սոցիալական քաղցկեղ — կաշառակերություն 3. Բառերից քանիսի՞ արմատին կարող է միանալ և բառ կազմել -իք վերջածանցը, կազմի՛ր հնարավոր տարբերակները և գրի՛ր։ Համերաշխորեն-երաշխիք, հավաստել-հավաստիք, աղուտ-ուտիք, բարո

Классная работа

1.Я слышаю Вас, молодой человек.Что и Вас болит? 2.Доктор, я плохо слышу. 3.Здесь шумно, я не слышу что ты говоришь! 4.Утром я обяазательно слушаю радио. 5.Л.Толстой писал, что все счастливые семьи похожи друг на друга. 6.Возьми любой карандаш, они все одинаковые. 7.Мы с Леной случайно купили одинаковые сумки. 8.На Фотографии братья очень похожи. 9.Моя сестра не учится в школе, она ещё маленькая. 10.Такого озера больше нигде нет, оно единственное в мире. 11.Хлеб очень свежий, посмотри, кокой он мягкий. 12.Бабушка не пьёт очень крепкий чай. 13.Мы поднялись наверх. 14. Банк работает с 9 часов. 15. Мы долго ходили по музею. 16. Отношение человека к природе-важная проблема. 17.Я очень люблю фрукты, особенно виноград. 18. Я не умею водить машину. 19.Концерт продолжался 2часа. 20.После жаркого дня наконец наступил вечер. 21.Мы попросили Виктора Ивановича обьяснить новые слова. 22.Мне нравятся часы, которые висят на стене. 23.Наташа убирала кварт

Կենսաբանություն

Մարսողական համակարգ Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են

Գործնական քերականություն

Մարտի 5 1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր: Գորտն սկսեց բ արձր ու երկարաձիգ  կռկռալ: 1.Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:  2.Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում: 3.Սա կոշիկն է այն հսկայի, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան: 4.Տեսանք վարորդի  այն  ավտոբուսը, որով եկել էինք: 2.  Ընդգծի՛ր նախադասությունների գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը), դո՛ւրս գրիր գոյականները, ածականները, բայերը առանձին խմբերով։ Օձերի որոշ տեսակներ , ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են :  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի : Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են : Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել : Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը:  Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ  չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամա

Եղ․ Չարենց «Երկիր Նաիրի» վեպ

ԱՌԱՋԱԲԱՆ Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն։ Վաղո՛ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ։ Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբազված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,— ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է  նա ։ Ինչպես վազուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ — ծանրանում է սրտիս, անողոք — ուտում է սիրտս։ Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ, վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո — օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ։ Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ Մոռացե՞լ ես,— ասում է նա։ — Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում — կորչում է օրերում։ Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ։ Լինում է, որ ես թերթ եմ կարդում, կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու։ Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի, մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու։ Հ