Հասարակագիտություն

Հեղափոխություն
Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք:
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը:
գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.
դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.
1.Հեղափոխությունները կարելի է դիտարկել դասակարգային պայքարի, կոնֆլիկտների և տարբեր տեսությունների ներքո:
Հեղափոխությունը կարող է լինել` սոցիալական, գունավոր,արդյունաբերական:
Հեղափոխությունը կարող է լինել պատերազմական վիճակ, կարող է լինել  խաղաղ, ինչպես տեղի է ունենում այսօր մեր պետությունում:
«Պանծալի հեղափոխություն», 1688-1689 թվականներին Անգլիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման ընդունված անվանումը բուրժուական պատմական գրականության մեջ :
«Ֆրանսիական հեղափոխություն» Այս հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչ կապված էր հին կարգերի հետ։ 
Հոկտեմբերյան հեղաշրջում», որը տեղի ունեցավ 1917թ հոկտեմբերի 25-ին, այն ցնցեց ամբողջ աշխարհը: Բոլշևիկները Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում զինված հեղաշրջում կատարեցին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ 
Այսօր մեր երկրում տեղի է ունենում Թավշյա հեղափոխություն:
Գնահատականս գերազանց է այս հեղափոխության վերաբերյալ:
Մի մարդ դարձած բոլորս ոտքի կանգնեցինք և ուզում ենք բարեփոխել պետությունը, որովհետև այսօր ահավոր ճգնաժամի մեջ է ապրում ժողովուրդը:  Տխուր ու արցունքով լեցուն ժողովուրդը  այս երկու շաբաթում միայն ժպտում է, միայն ուրախության արցունքներ են երևում, որովհետև հավատում են , որ ամեն ինչ լավ է լինելու:  Չնայած Մայիսի մեկի ձախողումների, ժողովուրդը ավելի է միասնական դարձել և մնացել է ընդամենը մեկ քայլ, որ Թավշյա հեղափոխությունը իրագործի իր ծրագրերը, համոզված եմ և, ամեն ինչ լավ է լինելու:

ժողովրդավարություն դեմոկրատիա

Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական իշխանության միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական
բազմակարծության վրա:Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝ ժողովուրդ, և «կրատոս»՝ իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն):

Կոռուպցիա և թրաֆիկինգ


Պատճառներ և հետևանքներ Կոռուպցիայի հիմնական պատճառը՝ անձնական շահն է:

Մարդիկ ձգտում են անձնական շահին՝ դա գերադասելով պետության շահին:

Պատճառներից մյուսը՝ մարդկաց սոցիալական վիճակն է, որը նաև հանդիսանում է հետևանք: 

Հետևանքները Կոռուպցիայի ամենամեծ հետևանքը՝ դա պետության կործանումն է, որից կախված է նաև մարդու սոցիալական վիճակը: 

Թրաֆիկինգի պատճառներ Թրաֆիկինգի հիմնական պատճառը անձնական գումարային շահն է:


Ազատություն

1. Ի՞նչ է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք բացատրություն:

Ազատությունը ժողովրդի իրավունքն է՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։

2. Ազատ լինել նշանակում է զերծ լինել ուրիշի իշխանությունից:

3. Ազատ լինել նշանակում է ունենալ իրավունք գործելու և խոսելու այնպես ինչպես ուզում ես:

2. Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել: Մարդու ազատությունը կարող է սահմանափակվել, երբ իր իրավունքները 



Իշխանություն

Իշխանությունը ծագել է մարդկային հասարակության առաջացման և ձևավորման հետ զուգահեռաբար, այսինքն` մարդկանց համատեղ ապրելու, սոցիալական հարաբերություններ հաստատելու  համար: Իշխանությունը մարդկանց վրա ազդելու և նրանց ֆիզիկական և հոգեկան ուժերը ինչ-որ նպատակների ծառայեցնելու կարողությունն է: Ցանկացած ոլորտ ուսումնասիրելիս` աշխատանքային խումբ, ընտանիք, ռազմական գործունեություն, կտեսնենք, որ մարդիկ միշտ միմյանց վրա ներգործում են: Իշխանությունը սոցիալական երևույթ է և գտնվում է անընդհատ զարգացման և ձևավորման գործընթացում: Այն թույլ է տալիս թափանցելու կյանքի բոլոր ոլորտները և կապ ունի ինչպես սոցիալական խմբերի, այնպես էլ անհատների գործունեության հետ: Տարբեր ժամանակաշրջաններում իշխանության հարցին տվել են տարբեր մեկնաբանություններ` ցույց տալով այս կամ այն առանձնահատկությունը: Պլատոնը փորձում էր պարզել իշխանության ծագման աղբյուրը, պետության կառուցվածքում նրա իրական դերը: Արիստոտելը գտնում էր, որ մարդը կարող է ապրել հասարակության մեջ, որտեղ առանց իշխելու և ենթարկվելու կյանքի գոյությունը հնարավոր չէ:

Արդարություն


Արդարությունը մենք համեմատում ենք նրա հետ, որ պետք է աշխարում լինի հարգանք, եթե լինի հարգանք կլինի նաև արդարություն։ Արդարությունը շատ կարևոր է, հիմա մարդիկ փողով գնում են արդարություն։ Մարդը պետք է արդար լինի, որպեսզի լինի հարգված և սիրված։

Առաջնորդություն



Ժողովրդավար առաջնորդին բնորոշ հատկանիշներ

1արդարություն

2դաժանության և մազոխիզմի բացակայություն
3 բարոյական արժեք
4 գիտելիքի առկայություն
5 ղեկավարի հոգեբանություն
6 երկիրը զարգացնելու նպատակներ
7աշխատասիրություն
8 ժողովրդի շահերի մասին մտածող
9 պատասխանատվություն
10.երկիրը կառավարելու փորձ
11հոգեկան հավասարակշռություն

Իմ պահանջմունքները
  • Քնի պահանջմունք
  • Սովի պահանջմունք
  • Ծարավի պահանջմունք
  • Արդարության պահանջմունք
  • երգելու պահանջմունք
  • նկարելու պահանջմունք
  • կոնֆլիկտների լուծման պահանջմունք
  • շնչառության պահանջմունք
  • առողջության պահանջմունք


սահմանափակվում է ինչ-որ մեկի կողմից:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Գործնական Քերականություն

Գործնական քերականություն

Ֆիզիկա