Գործնական քերականություն

Ապրիլի 10
Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Դեռ ավտոբուս չնստած, հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին՝  Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ։ Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։
Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք,  ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը՝ ձյունաճերմակ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկևորված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։
Փոխադրություն գրաբարից։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։
Թարգմանություն
Մարդը, ոչ միայն հացով է ապրում, այլ Աստծո բերանից դուրս եկած խոսքով:
ոչ կեցցէ-չապրի, չի ապրի, չի ապրելու
ամենայն-  ամեն, ամեն մի
բանիւ- խոսքով
ելանէ- ելնում է
ի բերանոյ- բերանից
Առաջադրանքներ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։
Բանբեր, բանասեր, բանահավաք, բանահյուսություն, բանաստեղծ, բանիմաց, բանավեճ:
Աշխարհաբար դարձրո՛ւ՝
  • հացիւ բառը-հացով
  • ի բերանոյ Աստուծոյ բառակապակցությունը-Աստծո բերանից 
Ոչ ոք կարէ երկուց տերաց ծառայել․ կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարիցէ։
Ոչ ոք չի կարող երկու տտիրոջ ծառայել, կամ  մեկին սիրի, մյուսին ատի, կամ մեկին մեծարի, մյուսին արհամարհի:
ոք- մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ- չի կարող
երկուց տերանց- երկու տիրոջ

զմին -մեկին
ատիցէ- ատի, կատի, պիտի ատի
Բացատրի՛ր երկու տիրոջ ծառա արտահայտությունը- երկերեսանի մարդ
Որպէս կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա։

Թարգմանություն
Ինչպես մարդիկ կվարվեն ձեզ հետ, այնպես ել դուք վարվեք նրանց հետ:
կամիք-կամենում եք
արասցեն-անեն, պիտի անեն,
արասջիք- արեք, անեք, կանեք, անելու եք
Առաջադրանքներ
Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:
Նոցա-նրանց
Գրի՛ր կարծիքդ հետևյալ մտքի շուրջ՝ Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն։
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց։
  • հանդիպակաց, մտածածին, մածուցիկ, խուրց
  • արցունք, դերձակ, այտուցվել, հունցել
  • լվացք, պախուրց,  խորհրդածել,  քաղցր
  • հինավուրց, ուրց, տրցակ, ճրագալույց
Բառերը գրի՛ր գծիկով, միասին կամ անջատ։
  • Բարձր (աշխարհիկ)-բարձրաշխարհիկ 
  • քանի (որ) - քանի որ
  • բողոք (դիմում)բողոք-դիմում  
  • բաց (անել)- բաց անել 
  • գլխ (ի) վայր-գլխիվայր
  • Գառան (դմակ)- գառան դիմակ
  • գիշեր (ցերեկ)-գիշեր-ցերեկ  
  • գլխ (ի) կոր-գլխիկոր  
  • գոռում (գոչյուն)-գոռում-գոչուն
  • Ծովից) ծով-ծովից ծով  
  • (բարդ) բարդ - բարդ-բարդ
  • (առ) հավետ-առհավետ 
  • մեղր (ամիս)-մեղրամիս 
  • արյուն (արցունք)-արյուն-արցունք
  • Բարակ (մարակ)-բարակ-մարակ
  • (ոտքից) գլուխ- ոտքից գլուխ 
  • հույս (ապավեն)- հույս-ապավեն
  • ութ (ոտնուկ)-ութոտնուկ
  • Պարզ (ու) հստակ - պարզ ու հստակ
  • ութսուն (ինը)-ութսունինը 
  • խեթ (խեթ)-խեթ-խեթ
  • բրոնզի (դար)- բրոնզի դար 
  • գոռալ (գոռգոռալ)-գոռալ-գոռգոռալ
  • Հոգով (մարմնով)-հոգով-մարմնով 
  • ազգ (ուրաց)-ազգուրաց
  • (բերնե) բերան-բերնեբերան
  • այստեղ (այնտեղ)-այստեղ-այնտեղ 
  • (անց) կենալ- անց կենալ
  • Գազ (օջախ)-գազօջախ
  • ծայրը (ծայրին) հասցնել,-ծայրը ծայրին հասցնել 
  • գնալ (գալ)-գնալ-գալ
  • գլուխ (կոնծի)-գլուխկոնծի 
  • գիշեր (երգ)-գիշերերգ
  • Դանդաղ (ընթաց)-դանդաղընթաց  
  • դափնե (տերև)-դափնե տերև  
  • դեղ (դարման)-դեղ դարման  
  • դեռ (ևս)-դեռևս
  • Դառն (աղի)-դառնաղի  
  • դեմ (անել)-դեմ անել  
  • դեսից (դենից)-դեսից-դենից 
  • հազար (երեք հարյուր)-հազար երեք հարյուր  
  • դժվար (թե)-դժվար թե
 Ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։
  • տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
  • զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
  • առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող

  • առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող

Комментарии

Популярные сообщения из этого блога

Գործնական Քերականություն

Գործնական քերականություն

Ֆիզիկա